2022 թվականին մենք ունենք գործազրկության նվազում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ունենք մինչև 13 տոկոս նվազում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա նախարարը նշեց, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի այլ տվյալներով՝ 9800 թափուր աշխատատեղ։
«Մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, այս տարվա թիվը 50 400-ն է, 2021 թվականի համեմատ 8 հազարով նվազել է»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, թե վերլուծության համաձայն որ ոլորտներում է առաջիկա 3 տարիներին աշխատուժի պահանջարկ լինելու: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ, մանրածախ առևտրի, ՏՏ, առողջապահական սպասարկման ոլորտներին: