ՆԱՏՕ-ի խնդիրն է կանխել ռազմական գործողությունների դուրս գալը Ուկրաինայի սահմաններից։ Այս մասին Բեռլինի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկը փետրվարի 24-ին անակնկալ չէր Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար. արևմտյան հետախուզությունը նախազգուշացրել էր դրա մասին:
Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, քանի որ դա «Եվրոպայում խաղաղության և անվտանգության միակ գրավականն է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Ուկրաինային աջակցելով՝ արևմտյան պետությունները բարձր գին են վճարում. բարձրանում են պարենի և էներգիայի գները։