Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է՝ այսօր՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը
հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
«Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում»,- ասված է կոմիտեի հրապարակման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։