Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքվեց կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշների և վերադարձի համակարգից:
Նախարարը նշեց, որ անկանխիկ գործարքների շարունակական աճ կա։
«Հոկտեմբեր ամսվա տվյալներով ունենք 30 տոկոս աճ։ 1 միլիարդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այլև միջին հետվճարի առումով: 10 հազարով ավելացել է շահառուների թիվը»,- հայտնեց նախարարը:
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ վարչապետն ասաց, որ 2022 թվականին 2 անգամ է թոշակառուների թոշակը բարձրացվում։
«Այս տրամաբանությամբ ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին»,- նշեց վարչապետը: