Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը լավ հայտնի է՝ հիշեցնելով ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է կողմերին քաջալերել՝ առաջ շարժվելու բանակցություններում և օգտվելու խաղաղության հասնելու հնարավորությունից:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը բանաձևեր են ընդունել՝ կոչ անելով կառավարությանը դիտարկել ադրբեջանցիների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե վերջինս շարունակի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ: