Վաշինգտոնը Ուկրաինային ավելի հեռահար զինատեսակներ չի մատակարարում էսկալացիայից խուսափելու համար: Այնուհանդերձ, Միացյալ Նահանգները և դաշնակիցները մտադիր են Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ ժամանակակից համակարգեր տրամադրել՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը արդեն Ուկրաինա է ուղարկել NASAMS զենիթահրթիռային համակարգեր, որոնք բավականին արդյունավետ են գործել։