Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է գնալ ռազմական լուծման՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել:
Սակայն դա դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց: Այս պահին Վաշինգտոնը դա չի դիտարկում, և նման անհրաժեշտություն չկա։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի միջուկային գործարքի հետ կապված խնդիրները լուծելու լավագույն տարբերակը դիվանագիտությունն է: «Դեռ հույս ունենք, որ Իրանը կփոխի իր ներկայիս դիրքորոշումը»,- ասել է Մալլին։