Լեհաստանում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո Բայրամովը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ թուրք գործընկերոջ հետ անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության հարցերի: Նա ընդգծել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են՝ մեկ ազգ, երկու պետություն։
Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե ադրբեջանցի «եղբոր» հետ քննարկել են հետագա քայլերը։ «Անկարան և Բաքուն միշտ միասին են՝ ձեռք-ձեռքի տված»,- շեշտել է թուրք դիվանագետը։