ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթնաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Հունանյանի գրառման մեջ, որին կից հրապարակված են լուսանկարներ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: