Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ստեղծել հիմնադրամ, որտեղ կկուտակվեն Եվրոպայում սառեցված Ռուսաստանի կենտրոնական բանկի 300 մլրդ եվրոյի և ռուսաստանցի գործարարների 19 մլրդ եվրոյի ակտիվները: Նա առաջարկել է այդ գումարը նվիրաբերել Ուկրաինայի վերականգնմանը:
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները Բուխարեստում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու հնարավոր միջոցները և դրանց հետագա օգտագործումը Ուկրաինային օգնելու համար: Այս մասին գրում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման ժամանակ «շատերը ողջունել են այդ գաղափարն ուսումնասիրելու ԵՄ-ի ջանքերը», չնայած «ակտիվների վերաբերյալ գործողության կոչը» չի ներառվել նախարարների ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ:
Եվրոպական հանձնաժողովում պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն բավարար տեղեկություն չունի Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվների գտնվելու վայրի և ծավալի վերաբերյալ: