ԱՄՆ վարչակազմը մշտապես վերահսկում է, թե ինչպես է Կիևն օգտագործում ամերիկյան ռազմական և այլ օգնությունները՝ ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Այս հարցում «դատարկ չեքեր» չկան»,- ասել է նա NBC հեռուստաընկերությանը՝ մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթիի հայտարարությունը, թե հանրապետականները Ուկրաինային «սպիտակ չեքեր» չեն տրամադրի:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային չի դրդում բանակցել Ռուսաստանի հետ: «Կիևը պետք է ինքնուրույն որոշում կայացնի այս հարցում»,- ասել է Քիրբին։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ռազմական օգնությամբ նախատեսում է ապահովել Ուկրաինայի հաջողությունը ռազմական գործողությունների ընթացքում, ինչն էլ, նրա համոզմամբ, թույլ կտա Կիևին բանակցություններում «առաջնորդվել ուժի դիրքերից»: