Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը:
Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:
Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:
Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը: