ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում, ծանոթացել վերջերս այստեղ ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման (Stroke) պետական ծրագրին։
«Շուրջ հինգ տասնյակ քաղաքացի Շիրակի և մոտակա մարզերից անհետաձգելի բուժօգնություն է ստացել պետպատվերի շրջանակում։
Նոր և հագեցած ենթակառուցվածքներ, արհեստավարժ բուժանձնակազմ և ծառայությունների որակ. այս երեք ուղղություններով էլ բավական առաջընթաց ունենք մարզում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։
Պատասխանել եմ նաև տեղական լրատվամիջոցների հարցերին` բյուջետային հատկացումներից մինչև կապիտալ շինարարություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: