ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Մղարթ և Արդվի գյուղերում 43 տարի անլուծելի համարվող խմելու ջրի կենսական խնդիրը կմնա անցյալում։
«Օրեր առաջ խնդիրը քննարկելու նպատակով հանդիպել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Հարցը քննարկել եմ նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։
Այսպիսով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարել է «ՀՀ Լոռու մարզի Արդվի և Մղարթ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի կառուցման» հրատապ բաց մրցույթ։
Մղարթում և Արդվիում բնակիչների հետ պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ձևավորել՝ խնդրի լուծման ընթացքից տեղեկացվածություն ապահովելու նպատակով։ Պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Առաջիկա օրերին կայցելեմ Մղարթ և Արդվի։
Մեր որևէ պայմանավորվածություն կիսատ չի մնալու։ Մենք շարունակելու ենք. շարունակելու ենք հանուն մեր համայնքի»,- գրել է պատգամավորը: