«Մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններն ու իրավաբանական ձևակերպումները»,- Իրանի փոխնախարարի խոսքը մեջբերում է РИА Новости-ն։
Ինչպես նշել է Փեյմանփաքը, Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու կազմակերպումը «դրական գործոն կլինի, որը կազդի համագործակցության վրա»։
Իրանի փոխնախարարն ընդգծել է նաև ԵԱՏՄ-ի շրջանակում ազատ տնտեսական գոտի ստեղծելու՝ Թեհրանի շահագրգռվածությունը և պատրաստակամություն է հայտնել այդ կապակցությամբ «տրամադրել Իրանի հարավային նավահանգիստները՝ բոլոր նախապատվություններով»։
Հաղորդվում է նաև, որ «Ռուսաստանցի արդյունաբերող» համաժողովում իրանական և ռուսական կողմերը՝ ի դեմս Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինի, հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման մասին։