Կանցլեր Շոլցը հաստատել է Գերմանիայի որոշումը՝ Ուկրաինայի փոխարեն Լեհաստան ուղարկել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր:
Գերմանիայի առաջարկը՝ Western Patriot ՀՕՊ համակարգեր ուղարկել Լեհաստան, ուժի մեջ է, սակայն Բեռլինը մտադիր չէ այդ համակարգերը Լեհաստանի փոխարեն ուղարկել Ուկրաինա, ինչպես ավելի վաղ առաջարկել էին լեհ ներկայացուցիչները։ Գերմանիայի իշխանությունների որոշումը հաստատել է կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է The Independent-ը։
Ըստ պարբերականի, Բեռլինը մերժել է Ուկրաինա այդ համակարգերն ուղարկելու Վարշավայի առաջարկը՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ ներքաշելու վտանգի պատճառով:
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ասել է, որ չի կարող թույլ տալ նման մատակարարումներ, քանի որ այդ համալիրները ՆԱՏՕ-ի ինտեգրված հակաօդային պաշտպանության մաս են կազմում։
Բեռլինը մերժումը պատճառաբանում է նաև այդ համակարգերին ուկրաինացի օպերատորներին արագ պատրաստելու անհնարինությամբ: