Նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիին (հանրապետական, Լուիզիանա)։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող խնդիրներ»,- նշված է գրառման մեջ։