Եվրամիության ղեկավարությունը որոշել է սառեցնել Հունգարիայի համար նախատեսված օգնությունը՝ երկրում առկա կոռուպցիայի և ԵՄ միջոցները ոչ նպատակային ծախսելու պատճառով։
Եվրահանձնաժողովն առաջարկել է Հունգարիայի համար նախատեսված 13 մլրդ եվրոյի օգնությունը տրամադրել այն ժամանակ, երբ պատշաճ կերպով բարեփոխումներ կիրականացվեն արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Եվրահանձնաժողովը կարծում է, որ Հունգարիայի կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են խնդիրները լուծելու համար։
Բուդապեշտում, սակայն, վստահ են, որ կարող են խուսափել Եվրամիության ֆինանսական պատժամիջոցներից։ Հունգարիայի կառավարությունը հակակոռուպցիոն միջոցառումների նոր փաթեթ է արդեն ներկայացրել։
ԵՄ անդամ երկրները պետք է որոշում կայացնեն մինչև դեկտեմբերի 19-ը։