ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը կրկին այցելել է Ջերմուկ: «Ուրախ եմ վերադառնալ Ջերմուկ, այս անգամ Նիդերլանդների ԱԳՆ գործընկերոջ՝ Եցկե Մարիա Կլայնի հետ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակին տեղեկանալու համար։ Հիանալի է հանդիպել այդքան դրական և խաղաղասեր մարդկանց նման դժվարին պայմաններում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: