«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժին՝ հայտնում են արդարադատության նախարարությունից:
Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետները Հոգեբանական փորձաքննությունների բաժնում կհետազոտեն և փորձաքննություն կիրականացնեն դատահոգեբանական փորձաքննության հետևյալ հիմնական ենթատեսակներով՝
1․ անչափահասների փորձաքննություն.
2. բռնության (այդ թվում՝ սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն.
3․ հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն.
4․ անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն.
5․ հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն.
6․ հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն.
7․ հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։
Փորձագիտական կենտրոնն առաջիկայում ունենալու է փորձագիտական ուղղվածության առումով բացառիկ հետազոտական հնարավորություն՝ պոլիգրաֆի կիրառման միջոցով (ստի դետեկտոր):