ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և վարչության որոշմամբ նշանակվել է ՔՊ վարչության նախագահի տեղակալ։
«Մեծագույն պատիվ է և պատասխանատվություն, որը միանշանակ պիտի արդարացնեմ»,- գրել է պատգամավորը: