Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հնարավորությունը և այդ հարցում Անկարայի մտահոգությունները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում Ստոկհոլմի և Հելսինկիի ջանքերը:
Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ պատվիրակությունները գնահատել են մադրիդյան եռակողմ հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նրա խոսքով՝ կողմերին են ներկայացվել Անկարայի ակնկալիքները: