Հնդկաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները Նյու Դելիում անցկացրել են քաղաքական խորհրդակցությունների հինգերորդ փուլը։ Հնդկաստանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտգործնախարարության քարտուղար Շրի Սանջայ Վերման, ադրբեջանական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ կառույցների շրջանակում գործակցության շուրջ, քննարկել երկկողմ հարաբերությունները, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, հյուպատոսական, մշակութային և կրթական հարցերի։
Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Հնդկաստանը և Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում են գործակցությունը, մասնավորապես, առևտրի և էներգետիկայի ոլորտում։ «Ադրբեջանը հում նավթի կարևոր մատակարար է Հնդկաստանի համար»,- նշված է հաղորդագրությունում։