Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնում են ՔՊ-ից, հաստատվել է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։
Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։
Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: