Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է եղել աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովի և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
Համերգին հնչել են հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից, այլ կատարումներ:
Վլադիմիր Սպիվակովի համերգային ելույթները Հայաստանում մեկնարկել են նոյեմբերի 27-ից՝ Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագծի շրջանակում: Բարեգործական համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։
Երևանյան համերգների իրականացումը հնարավոր է դարձել «Արվեստ 23»-ի և ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը: