Էրեբունցիների առօրյա խնդիրները գրեթե չեն տարբերվում մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրներից: Խաղաղ Դոնի թիվ 23 շենքի բնակիչների առաջնային հարցը չոր նկուղներ ունենալն է: Գարնանն արդեն կսկսվեն կոյուղու խողովակաշարերի նորոգման և փոխարինման աշխատանքները: Այդ մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Համար 72 մանկապարտեզը հիմնովին վերանորոգվում է, և արդեն տարեսկզբին պատրաստ կլինի ընդունել մեր երեխաներին: Իսկ համար 71 մանկապարտեզի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի:
Էրեբունի այցելելով՝ չէինք կարող չբարձրանալ Սարի Թաղ: Այստեղ ամենաշատը հնչեց տրանսպորտի հարցը, ինչը համընդհանուր խնդիր է ամբողջ Երևանում: Նոր ավտոբուսների ներմուծումը կթեթևացնի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը»,- գրել է նա: