Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Շենավան, Փշատավան, Նալբանդյան և Հայկավան բնակավայրեր, հետևել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Շենավանում մարզպետին ներկայացվել է, որ գազաֆիկացման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2023 թվականի փետրվար ամիսը: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 59,038 մլն դրամ է, որի 55 %-ը համաֆինանսավորում է համայնքը, իսկ 45 %-ը՝ պետությունը:
Կապալառու ընկերությունը «ԳԱԶՇԻՆ ՄՁ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն:
Նալբանդյան բնակավայրում մարզպետը ծանոթացել է երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման շինաշխատանքներին: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 8,480 մլն դրամ՝ 65% համայնքի և 35% պետության համաֆինանսավորմամբ:
Կապալառու ընկերությունը «Էլիտ Հիլզ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն:
Այնուհետև մարզպետն այցելել է Նալբանդյանի Վազգեն Ղուկասյանի անվան բուժամբուլատորիա, շրջել կառույցում, ծանոթացել բուժանձնակազմի կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Լսելով նրանց բարձրացրած հարցերը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ըստ առաջնահերթության փորձելու են գտնել խնդիրների լուծման հնարավոր ճանապարհներ:
Բնակչությանը կապույտ վառելիքով ապահովելու աշխատանքների ընթացքին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է Փշատավան բնակավայրում:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 35,936 մլն դրամ է, որի 35 %-ը ֆինանսավորվում է համայնքի, իսկ 65 %-ը՝ պետության կողմից:
Կապալառու ընկերությունը «Քոնստրաքշն գրուպ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն:
Մարզպետի շրջայցի վերջին կանգառը Հայկավան բնակավայրն է, որտեղ «Թավաբլուրի» խորքային հորի վերակառուցման շինարարական աշխատանքների գրեթե 30 %-ը կատարված է:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 12,276 մլն դրամ՝ 40% համայնքի և 60% պետության համաֆինանսավորմամբ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացվող աշխատանքները և կարևորելով սրտացավ ու պատասխանատու վերաբերմունքը աշխատանքի հանդեպ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է սահմանված ժամկետներում ավարտին հասցնել դրանք՝ պահպանելով որակական չափանիշները:
Վերոնշյալ բոլոր համայնքներում մարզպետը հանդիպել է բնակիչներին, զրուցել նրանց հետ, լսել բարձրացված հարցերն ու համայնքային խնդիրները։ Միաժամանակ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին` հորդորելով բնակիչների կողմից վճարումների ժամանակին ու պատշաճ ապահովումը։