Թուրքիան հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ արդար և խաղաղ կարգավորման օգտին և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում հակամարտության հենց սկզբից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստում։
Նրա խոսքով՝ ավելի ու ավելի դժվար է դառնում բանակցությունների միջոցով հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:
Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել հացահատիկի գործարքի կարգավորման, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման, երկու երկրների ղեկավարության հետ բանակցություններ վարելու՝ Անկարայի ջանքերի վրա՝ դրանք համարելով դիվանագիտության հաջողությունների օրինակներ: