Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կուժեղացնի իր ներկայությունը Ուկրաինայի բոլոր ատոմակայաններում՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքը պաշտպանելու համար:
Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հանդիպմանը:
Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Գրոսիի հետ քննարկել է իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում: