Նոյեմբերի 21-28-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1099 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 115, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 190 անձ։ 39 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 4-ը՝ փակված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշներով։ 199 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 336-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 48 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 883 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 113 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 94 անձ։ 9 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 105-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 486-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 15 անձի։