Նոյեմբերի 21-27-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք, կատարվել է 1917 թեստավորում: Առողջացել է 123 բուժառու, գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445737 դեպք, որոնցից 434866-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 301 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8710 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 235 175 թեստավորում: