«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ նախագահ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որում 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղը»։ Դա իրավաբանական հիմք է Ռուսաստանի համար՝ օգտագործելու «Լեռնային Ղարաբաղ» անվանումը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: