Իրանում ցույցերի ֆոնին մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար Բեռլինն առաջարկել է ՄԱԿ-ի մեխանիզմ ստեղծել: Այդ կապակցությամբ Իրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուզելին կանչել են Իսլամական Հանրապետության արտգործնախարարություն և բողոք հայտնել:
Թեհրանը Գերմանիայի հայտարարությունը անհիմն է որակել, ընդգծել՝ Բեռլինը փորձում է խառնվել Իրանի ներքին գործերին: Բողոքի նոտայում նշվում է, որ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումն Իրանում զարգացումների վերաբերյալ սխալ քաղաքական քայլ է:
«Գերմանիան և եվրոպական մյուս երկրները համաձայն են Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցներին, որոնք հանգեցրել են Իրանի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումների: Հետևաբար, նրանք իրավունք չունեն պահանջներ ներկայացնել Թեհրանին մարդու իրավունքների ոլորտում»,- շեշտել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: