Նոյեմբերի 27-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Սևան» ՔԿՀ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 50-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել ձորակը (մոտ 3 մ) և բախվել ծառին. վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն տեղում մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժած ուղևորներ Մ․ Բ․-ն (ծնված 1988 թ․), Ռ․ Կ․-ն (ծնված 1993 թ.) և Է․ Գ․-ն (ծնված 1982 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Վարորդի և ուղևորի դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: