Երևանն այս շաբաթ հյուրընկալել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին. ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստի արդյունքները, սակայն, արդյունավետ դժվար է անվանել: Սեղանին դրված փաստաթուղթը, որը պետք է ենթադրեր աջակցություն Հայաստանին, չէր պարունակում քաղաքական գնահատական Ադրբեջանի ռազմական հարձակումներին:
Ու քանի որ փաստաթուղթը չհրապարակվեց, հայտնի էլ չէ, թե ինչի մասի էր ընդհանրապես այն, ինչ բնույթի օգնություն էր ենթադրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել թուղթը, որն անգամ չէր դատապարտում կառույցի անդամ երկրի նկատմամբ ագրեսիան: Փորձագետները զարմացած չեն. վեց մասնակից ունեցող ռազմական կառույցի որոշ երկրներ Ադրբեջանի հետ ավելի սերտ են գործակցում, քան պաշտպանական նույն համակարգում գտնվող Հայաստանի հետ:
Բայց պատասխանատու չէ արդյո՞ք ռազմական կառույցը իր անդամ պետությունների անվտանգության համար:
Լրամշակման ուղարկված փաստաթղթերի հետագա ճակատագիրը կառույցի հեղինակության ցուցիչ է, համոզված են Հայաստանում: