ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ:
Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքին:
Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները հետագայում շարունակելու պատրաստակամություն հայտնել: