Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «9-ը 9-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ԴԺՀ-ից է:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտնել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ:
Երկու օր առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց էին վերադարձրել հիսունական ռազմագերու: