Նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր համայնքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։
Դեպքի վայր մեկնած Շուշիի շրջանային ԱԻ և ոստիկանության բաժինների ծառայողները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 36-ամյա բնակիչ Ս. Մովսիսյանը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, իր կողմից շահագործվող «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։
ՃՏՊ հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ Ս. Մովսիսյանի առողջական վիճակը բավարար է։