Նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003 թ.) և Volkswagen Golf (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս. Ա.-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել BMW մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ.-ի (ծնված 1989 թ.), իսկ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ.-ի (ծնված 1993 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։