Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված բեռնափոխադրումներին: Խնդիրը ցամաքային ճանապարհին այլընտրանք գտնելն է, մասնավորապես՝ լաստանավային ծառայություններն ավելի մատչելի դարձնելը:
Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ինչպեև արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են արտահանման և ներմուծման կազմակերպման, բեռների փոխադրման այլընտրանքային ուղիներ գտնելու, լոգիստիկ ծառայությունների բարելավմանն ուղղված հարցեր։