Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը հայտարարել է Խերսոնից բնակիչների տարհանման մասին։
100 խերսոնցի արդեն գնացքով ուղևորվել է Խմելնիցկի։ Տեղական իշխանությունները նշում են՝ նման որոշում է կայացվել, քանի որ ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Խերսոնին: