Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ մի շարք գործնական հարցեր: