Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։
Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր:
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը:
Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։