Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակումների ֆոնին Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակը»,- ասված է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում։
Հալուշենկոն տեղեկացրել է, որ արվում է հնարավորը՝ հաղթահարելու հարձակման հետևանքները և վերականգնելու էլեկտրամատակարարումը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան զգալի վնասներ է կրել և զգում է միջազգային գործընկերների օգնության կարիքը: Հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը էլեկտրատեխնիկա կտրամադրի Ուկրաինային՝ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար: