ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների անվտանգության հարցերով փորձագետները պայմանավորվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու մասին՝ հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ստորաբաժանումների՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հերթական փորձագիտական խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են համակարգել գործողությունները տվյալ տեսակի հանցագործությունների դեմ պայքարում:
Լեբեդևի խոսքով՝ ԱՊՀ-ի ներսում եղած տարաձայնություններից օգտվում են արտաքին ուժերը, նրանք ակտիվացրել են իրենց գործունեությունը: