Շուրջ չորս տարիէ ի վեր Հալէպի զանազան հիւանդանոցներու մէջ կը գործեն տարբեր մասնագիտութիւններ ունեցող ՀՀ մարդասիրական խումբի բժիշկները: Այս օրերուն Հալէպի մէջ իրենց բժշկական ծառայութիւնը կը մատուցեն հայրենիքէն ժամանած 10-րդ խումբի բժիշկները:
Սոնա Ղարիբյան (մաշկաբան) - Բաւականին մեծ ու ծաւալուն աշխատանք է կատարւում տեղի բժիշկների հետ միասին, փորձում ենք ամէն ինչ հնարաւորինս անել, օգնել թէ հայ բնակչութեան թէ Հալէպի բնակչութեան: Մեր գործունէութիւնը ծաւալւում է տարբեր բժշկական հաստատութիւններում, նաև օգնութեան խաչում: Ներկայ բժիշկները մաշկային, ճառագայթային ախտորոշում և ատամնաբոյժի հետ կապուած բոլոր հարցերը կարողանանք կարգաւորել և օգնել տեղի բնակչութեան:
Հայրենի բժիշկները իրենց ծառայութիւնը կը մատուցեն հալէպահայ համայնքին և տեղացի արաբներուն:
Այցելու հիւանդ - Այս բուժկենտրոնում հայ բժիշկների մատուցած ծառայությունից քաղաքացիները շատ են օգտվում: Այստեղ մենք շատ բուժվում ենք մատչելի պայմաններով:
Յետպատերազմեան շրջանին Սուրիոյ ապրած բազապիսի դժուարութիւնները մեծապէս բարդացուցին տեղացիներուն առօրեան: Սեփական դարմանատուներու մէջ բժշկական ծառայութիւններու և դեղորայքի անհամաչափ սղաճը մտահոգիչ կացութիւններու դիմաց դրաւ տեղաբնակները, հետևաբար հայրենի բժիշկներուն մատուցած ծառայութիւնը ճիշդ ժամկէտին ու հասցէին ուղղուած էր:
Այցելու հիւանդ - Մենք հնարաւորություն չունենք դիմելու բանկերին, իսկ այստեղ շատ մատչելի պայմաններով կարելի է բուժում ստանալ: Տարիներ շարունակ բուժվում եմ միայն այս կնտրոնում, ոչ միայն նյութական առումով, այլև հոգեկան անդորր եմ զգում հայ բժիշկների հետ շփվելով: Նրանք շատ ազնիվ մարդիկ են: Այստեղ բուժել եմ ատամներս և շատ գոհ եմ:
Բժշկական իրարայաջորդ խումբերը իրենց քառամեայ ծառայութեան շրջանին բուժած են շուրջ 47 հազար պարագայ: Այս օրերուն Հալէպ գտնուող խումբը արդէն արձանագրած է բուժում ստացողներու շուրջ 4400 թիւ:
Իշխան Առուստամյան (ատամնաբոյժ, բժիշկների խմբի ղեկավար) - Մօտ չորս ամիս է գտնւում ենք Հալէպում, ես արդէն երրորդ անգամն է գտնւում եմ Հալէպում, ցուցաբերում ենք բոյժ օգնութիւններ տարբեր բնագաւառներու մէջ: Ցուցաբերել ենք արդէն հազարից աւելի հիւանդների բոյժ օգնութիւն: Աշխատանքը ընդհանուր հանգիստ նորմալ:
Մարդասիրական խումբի բժիշկները շարք մը այլ բժշկական հաստատութիւններու կողքին կ՛աշխատին նաև Սուրիահայ Օգնութեան Խաչի դարմանատունէն ներս, որուն պատասխանատուները անընդմէջ երախտագիտութիւն կը յայտնեն այս նուիրական աշխատանքին համար:
Մարալ Տերտերյան («Սիրիահայ օգնության խաչ»-ի առողջապահական հանձնախմբի անդամ) - Մեզի համար իրենց այս ներկայութիւնը մեծ նշանակութիւն ունէր, որովհետև յետ պատերազմեան վիճակն ալ շատ կարևոր էր և անոր հետքերը ժողովուրդին վրայ շատ զգալի էր: Տեղացիները կու գային հազար աղօթք ընելով, որ ինչ լաւ հայ բժիշկներ են: Որակական հետք ձգեց մեր դարմանատան ծառայութիւններուն մէջ: Այս համագործակցութիւնը շատ կարևոր է և երանի ապագային շարունակուի:
Պատերազմի տարիներուն երբ Սուրիահայ Օգնութեան Խաչի դարմանատունը հրթիռակոծման պատճառով քանդուած էր, աշխատանքը համեմատաբար աւելի ապահով վայր փոխադրուած էր: Միութեան անդամները շնորհապարտութեամբ կը յիշեն, որ պատերազմէն ետք վերանորոգուած կեդրոն փոխադրութեան, տեղաւորման և կարգաւորման աշխատանքներուն մեր հայրենակից բժիշկները ինչպիսի մեծ ներդրում ունեցած են:
Անի Գալտնյան (բժշկական կենտրոնի տնօրեն) - Կուգան և այդ բժիշկները կ՛ուզեն, որ այս բժիշկը հո՞ս է դեռ, մանաւանդ կանացի, արաբները շատ երախտապարտ են Հայաստանէն եկած բժիշկներու օգնութեան: Շաբաթական շուրջ 200 հիւանդ կ՛ունենաք ատաբնաբուժարանին հետ, թէ տեղացի հայերու թէ արաբներու:
Վերջին տարիներուն ՀՀ կառավարութեան կողմէն մօտաւորապէս 27 թօն բոյժ պարագաներ փոխանցուած են սուրիական բժշկական տարբեր հաստատութիւններուն: