Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱԶԲ գործակցությամբ ընթացիկ ծրագրերին, նախանշել համագործակցության նոր հնարավորությունները։