2022 թվականի նոյեմբերի 25-ին Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կազմակերպած «Ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված «Ֆիլանում»-ի 100-ամյակին» միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվել է բացիկ՝ նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:
Բացիկի դիմերեսին պատկերված են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ «ՖԻԼԱՆՈՒՄ»-Ի 100-ԱՄՅԱԿԻՆ» և «ԵՐԵՎԱՆ 14-18.11.2022» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վերևի աջ անկյունում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը:
Բացիկի դարձերեսին պատկերված են Հայաստանի նամականիշերի թերթեր, ինչպես նաև՝ «100-ԱՄՅԱԿ» և «ՖԻԼԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: