Նոյեմբերի 22-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 4500 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 10 հա, Ճամբարակ քաղաքում՝ 2000 քմ, Մարտունի քաղաքում՝ 15 հա, Ծովագյուղ գյուղում՝ 10 հա, Նորատուս գյուղում՝ 6000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 9 հա, Տաշիր քաղաքում՝ 0․5 հա, Ստեփանավան քաղաքում՝ 3000 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 700 քմ, Հրազդան քաղաքում՝ 3500 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ, Խդրանց գյուղում՝ 1 հա,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 9․4 հա, Իջևան քաղաքում՝ 2000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 4․1 հա,
Դիլիջան-Սևան ավտոճանապարհին 15 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 76․2 հա։