Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ Քիշնևում կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։
Համաժողովին մասնակցել են ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ: